«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2011-11-25 | #214, 2011-11-26 | #215, 2011-11-29


ՖԱՍԻԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐԵՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԺԱԿ ՖՈՐԻՆ

Երեկ տարածաշրջանային հերթական այցով Երեւան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խումբը: Վերջին անգամ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին ընկերակցում է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, որը Հայաստանի արտգործնախարարի, ավելի ուշ` ՀՀ նախագահի հետ հանդիպումների ժամանակ ներկայացրեց իրեն փոխարինող ֆրանսիացի նոր համանախագահին` Ժակ Ֆորին: Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանից ամենաբարձր մակարդակով շարունակվող ռազմատենչ հռետորաբանությանը եւ շփման գծում նոր զոհերի պատճառ դարձած սադրանքներին: Զրուցակիցները քննարկել են նաեւ առաջիկա դեկտեմբերի 6-7-ը Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդին առնչվող հարցեր: Նույն հարցերը ավելի ուշ համանախագահները քննարկել են նախագահ Սարգսյանի հետ, վերջինիս նստավայրում: Այսօր արդեն, ինչպես տեղեկանում ենք «Թրենդ»-ից, համանախագահները կմասնակցեն ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ԵԱՀԿ մոնիտորինգին եւ Ղարաբաղից կանցնեն Ադրբեջան: Ստեփանակերտում Մինսկի խմբի համանախագահ եռյակը հավանաբար այս անգամ հանդիպումներ չունենա. նախագահ Բակո Սահակյանն այժմ Արգենտինայում է:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4