«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2011-11-25 | #214, 2011-11-26 | #215, 2011-11-29


«ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆ» ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 6 ԱՄՍՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Երեկ ավարտվեց Եսայի քահանա Արթենյանիՙ ընդդեմ «Եհովայի վկա» կազմակերպության անդամ Անդրանիկ Մակվեցյանի, հայցով դատական նիստը: Դատարանի որոշմամբ` «Եհովայի վկան» դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման եւ ձերբակալվեց հենց դատարանի դահլիճից: Նա ճանաչվեց մեղավոր Քր. օր. 143-րդ հոդվածով` հոգեւորականին վիրավորելու, սպառնալու եւ եկեղեցու տարածքում քահանայի օրինական գործունեությունը ոտնահարելու համար:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 15-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա տեր Եսային նկատել էր, որ «Եհովայի վկաների» 2 ներկայացուցիչներ հենց եկեղեցու բակում իրենց աղանդի քարոզչությունն են իրականացնում: Քահանան մոտեցել է եւ խնդրել հեռանալ եկեղեցու տարածքից, սակայն նրանք հրաժարվել են հեռանալ, վիճաբանել են քահանայի հետ, հարվածել են նրան եւ սպառնալիքներ հնչեցրել:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4