«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2011-11-25 | #214, 2011-11-26 | #215, 2011-11-29


ԷՋՄԻԱԾԻՆԸՙ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

Պորտուգալիայի Սինտրա քաղաքում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության 11-րդ համաշխարհային համաժողովը, որտեղ Հայաստանը ներկայացրել է Էջմիածնի պատվիրակությունը` քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպությունը հիմնադրվել է 1993-ին: Այսօր կազմակերպությանն անդամակցում են 200 քաղաքներ` Երեւանն ու Էջմիածինը Հայաստանից:

Էջմիածնի քաղաքապետը հանդիպումներ է ունեցել կազմակերպության ղեկավարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների եւ ավելի քան 10 քաղաքների քաղաքապետների հետ, քննարկել է քաղաքային տնտեսության կառավարման եւ այլ բնագավառներում համագործակցության հնարավորությունները:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4