«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2011-11-25 | #214, 2011-11-26 | #215, 2011-11-29


ԳԻՏԱԺՈՂՈՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի եւ Գրողների միության համատեղ կազմակերպությամբ այսօր գրականության ինստիտուտում անց է կացվելու «Անկախության 20 տարիները եւ արդի հայ գրականության զարգացման ուղիները» խորագրով հանրապետական գիտաժողովըՙ բաղկացած երկու նիստից։ Նախատեսված 13 զեկուցումները անդրադարձներ են ժամանակակից հայ պոեզիայի, դրամատուրգիայի եւ արձակի առանձնահատկություններին, ազգային ինքնության հիմնախնդիրներին, հետանկախության շրջանում դրա վտանգումներին, հայ գրականության մեջ Արցախյան ազատամարտի արձագանքներին, գրականագիտական տարբեր խնդիրների, համացանցում հայ գրականության տարածմանը, ժամանակակից առանձին գրողների եւ այլն։ Գիտաժողովի բացման խոսքըՙ ինստիտուտի տնօրեն, բան. գիտ. դոկտոր Ավիկ Իսահակյանի։ Ողջույնի խոսքով հանդես կգան ակադեմիկոս Յուրի Սուվարյանը եւ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը։ Նիստերը կվարեն բան. գիտ. թեկնածուներ Սուրեն Աբրահամյանը եւ Հրաչյա Սարիբեկյանը։ Զեկուցողներՙ Սաթենիկ Ավետիսյան, Արման Ավանեսյան, Հրաչյա Սարիբեկյան, Արքեմնիկ Նիկողոսյան, Կարինե Հարությունյան, Քրիստինե Հովհաննիսյան եւ ուրիշներ։ Եզրափակիչ խոսքՙ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի։

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4