«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2011-11-26 | #215, 2011-11-29 | #216, 2011-11-30


Orange-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ

Orange Արմենիան ստորագրեց համագործակցության համաձայնագիր Ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ, որի շրջանակներում համալսարանի ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ Orange-ի լավագույն մասնագետները վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար, ինչպես նաեւ համալսարանին կցուցաբերեն խորհրդատվական աջակցություն:

«Ֆրանսիական համալսարանն արդեն բազմաթիվ տարիների ավանդույթներ ունի Հայաստանում եւ կարողացել է դառնալ երկրի լավագույն համալսարաններից մեկը, իսկ դրա շրջանավարտները` փնտրված մասնագետներ: Ուրախ ենք այս նոր մակարդակի համագործակցության համար, որը թույլ կտա ուսանողներին եվրոպական բիզնես միջավայրում կատարել իրենց առաջին աշխատանքային քայլերը, իսկ հետագայում ավելի հեշտությամբ աշխատանք գտնել, ինչու չէ, նաեւ մեր ընկերությունում: Այս համագործակցությունը մեզ թույլ կտա նաեւ բիզնես ոլորտի փորձը կիրառել ակադեմիական կրթությունում», ասաց Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան :

Orange-ը նաեւ համալսարան էր եկել լավ 26 ուսանողների համար լավ լուրով: Ընկերության բարեգործական կառույցի` Orange հիմնադրամի միջոցով համալսարանին փոխանցվեց երեք միլիոն դրամ, որը պետք է հատկացվի ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, հիմնվելով երկու հիմնական չափանիշների վրա. ուսանողի ընտանիքի սոցիալական վիճակ եւ առաջադիմություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4