Ստամբուլի շախմատի հայկական «Շիշլի» ակումբի նախաձեռնությամբ անցկացվեց Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ, միջազգային կարգի մրցավար Ժիրայր Օհանյանի հիշատակին նվիրված արագ շախմատի մրցաշար: Մրցանակային հիմնադրամը 5300 դոլար էր:
Հայաստանն այս մրցաշարին ներկայացրին Հրանտ Մելքումյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Հրանտ Մելքումյանը 8,5 միավորով գրավեց 1-ին տեղը եւ արժանացավ Ժիրայր Օհանյանի անվան գավաթին: Լիլիթը 4 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը: Բացի հայ շախմատիստներից մրցաշարին մասնակցեցին նաեւ բելառուս Սերգեյ Ժիգալկոն, ադրբեջանցի Վասիֆ Դուրարբեյլին, Թուրքիայի ներկայացուցիչներ Էմիե Կանն ու Մերտ Էրդօղլուն: