Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչմանն արժանացած, ճանաչված հրամանատար Մոնթե Մելքոնյանին նվիրված հատուկ միջոցառում է տեղի ունենալու դեկտեմբերի 4-ին Բըրբենկի (Կալիֆոռնիա) «Գլենոքս բուլվարում» գտնվող «Զորյան» թանգարանում: Այս մասին տեղեկացնում է խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը, որտեղ նաեւ նշված է, որ հերոսի 54-ամյակին ի պատիվ կազմակերպված միջոցառմանը խոսք է ասելու նրա եղբայրըՙ պրոֆեսոր Մարգար Մելքոնյանը , որ հեղինակել է «Իմ եղբոր ճանապարհը: Ամերիկացու ճակատագրական ճանապարհորդությունը դեպի Հայաստան» հատորը: Սքայպի միջոցով ծրագրին միանալու են նաեւ Մոնթեի կինըՙ Սեդա Մելքոնյանը, քաղաքագետ-պատմաբան Արմեն Այվազյանը, հայկական բանակի կարկառուն դեմքերից գնդապետ Հմայակ Հարոյանը եւ Արցախի Քաշաթաղի շրջանի կառավարության պաշտոնական այրերը:
Միջոցառմանը նախատեսվում է նաեւ լուսանկարչական ցուցահանդես ինչպես Մոնթեի անձնական իրերի եւ նամակների, այնպես էլ ազատագրված տարածքներում գտնվող հայկական հին հուշարձանների:
Հ. Ծ.