«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2011-11-29 | #216, 2011-11-30 | #217, 2011-12-01


ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Բրազիլական Սան Պաուլու քաղաքում անցկացվող շախմատի շրջանաձեւ մրցաշարի 10 մասնակիցների թվում է հայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: Անցկացված 6 տուրից հետո Մխիթարյանը 3,5 միավորով ընթանում է 3-րդ տեղում: Նա մրցաշարը սկսեց պարագվայցի Ֆեռնանդո Խոսե Կուբասի նկատմամբ տոնած հաղթանակով, ապա հաշտություն կնքեց Էվանդրո Բարբոսայի, Ժիլբերտո Միլուշի եւ Ռոբերտո Մոլինայի հետ, որոնք ներկայացնում էին Բրազիլիան: 5-րդ տուրում Մխիթարյանը 2-րդ հաղթանակը տոնեց արգենտինացի Լեոնարդո Ֆուսցոյի հետ պարտիայում, իսկ հաջորդ մրցախաղում կրեց անդրանիկ պարտությունը: Մրցակիցն արգենտինացի Սանդրո Մարեկոն էր: Այդ հաղթանակի շնորհիվ Մարեկոն վաստակեց 4 միավոր ու Ժիլբերտո Միլուշի հետ գլխավորեց աղյուսակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4