Հնդկաստանում ավարտին է մոտենում շախմատի միջազգային մրցաշարը, որի մասնակիցների թվում են Զավեն Անդրեասյանն ու Տիգրան Պետրոսյանը: 9 տուրից հետո նրանք վաստակել են 7-ական միավոր եւ ընթանում են 6-րդ ու 7-րդ տեղերում: 8 միավորով առաջատարը հնդիկ գրոսմայստեր Աբհիջեթ Գուպտան է:
Անդրեասյանը մրցաշարում հանդես է գալիս առանց պարտության: Նա հաղթել է Նիրուպամա Կոտեպալիին, Վարուգես Կոշիին, Դեբարաջ Չաթերջեին, Շարմա Հիմանշուին եւ Նիազ Մուրշեցին, հաշտություն է կնքել Պրասանա Վիշնուի, Սանջայի, Ուպադհայա Անվեշի եւ Մարատ Ջումաեւի հետ:
Տիգրան Պետրոսյանը տոնել է 6 հաղթանակ, ընդ որում 1-3-րդ եւ 7-9-րդ տուրերումՙ անընդմեջ: 2 պարտիայում գրանցվել է ոչ-ոքի: Միակ պարտությունը Տիգրանը կրել է 8-րդ տուրում հնդիկ Սարի Վայբհավից: