Հաջորդ մրցաշրջանում Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում լեգեոնական դարպասապահների ելույթներն արգելելուց հետո հայկական ակումբները սկսել են լուծել դարպասապահի խնդիրը: Առաջինն այդ խնդիրը լուծեց Գյումրիի «Շիրակը», որի դարպասն ավարտված առաջնությունում պաշտպանում էր բելառուս Իգոր Լոգվինովը: «Շիրակը» մեկ տարվա պայմանագիր է կնքել 26-ամյա Արթուր Հարությունյանի հետ: Վերջինս «Միկայի» 2-րդ դարպասապահն էր, ժամանակին հանդես է եկել նաեւ «Ուլիսում»: Բացառված չէ, որ «Միկայի» հիմնական դարպասապահ Գեւորգ Կասպարովն էլ հեռանա թիմիցՙ տեղափոխվելով Իրան: Այդ դեպքում արդեն դարպասապահի լուրջ խնդրի առջեւ կկանգնի «Միկան»: