«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2011-11-30 | #217, 2011-12-01 | #218, 2011-12-02


ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԸ ԿԱՆՑՆԵՆ ԵՂԱՆԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՎԵԼՈՒՆ ՊԵՍ

Վերին Լարսի անցակետի մոտ ստեղծված իրավիճակին անդրադարձավ Մանուկ Վարդանյանը

Ներկայումս Վերին Լարսի մոտ շուրջ 200 բեռնատար մեքենաներ են կուտակվել, որոնցից 85-ը կանգնած են անցակետում, իսկ մնացածըՙ դեպի Պյատիգորսկ եւ Դոնի Ռոստով տանող ճանապարհին: Կառավարության նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնեց տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը , ավելացնելով, որ առաջին իսկ հնարավորության դեպքում, եղանակների բարելավվելուն պես, անցակետը կբացվի եւ մեքենաները կանցնեն սահմանը: Ներկայումս մեքենաների տեղափոխությունը ռիսկային է:

Մանուկ Վարդանյանը վերստին տեղեկացրեց, որ նման իրավիճակից խուսափելու համար մինչեւ տարեվերջ կստեղծվի հայ-վրացական համատեղ ընկերություն: Ըստ նախարարիՙ կողմերը պատրաստ են համատեղ աշխատանք սկսելու, եւ Հայաստանի ներկայացուցիչները շուտով կմեկնեն Վրաստան:

Ըստ նախարարիՙ վարորդներին նախապես տեղյակ են պահել սպասվող եղանակային վատ պայմանների մասին: Այդ մասին, բացի տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնական կայքից, հաղորդագրություն է տարածել նաեւ բեռնափոխադրում իրականացնող «Ապավեն» ընկերությունը:

Մանուկ Վարդանյանը հերքեց լուրերը, թե որոշ մեքենաների թույլ են տալիս անցնել, նշելով, որ կա ծանրաքաշ մեքենա, որի օգնությամբ մոտ 10 օր առաջ հնարավոր է եղել դուրս բերել միայն այն մեքենաները, որոնք անցել էին վրացական սահմանը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4