Հայաստանի կառավարությունը երեկ հավանություն տվեց իր կողմից 2011 թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողով ներկայացված 2012-ի պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխությունններին, ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ լիագումար նիստում 2012-ի պետբյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների եւ անհատ պատգամավորների կողմից Հայաստանի կառավարություն ներկայացված առաջարկությունների եւ եզրակացությունների ամփոփաթերթին: Ֆինանսների նախարարին հանձնարարվեց 2012-ի պետբյուջեի լրամշակված տարբերակն ամփոփաթերթի հետ ներկայացնել կառավարության աշխատակազմ, որը դրանք սահմանված կարգով կներկայացնի ՀՀ Ազգային ժողով (Ազգային ժողովում նախագծի քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ):
Ա. Մ.