Սույն թվականի դեկտեմբերի 3-ին` ժամը 13.00-ին, ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում (մուտքըՙ Մելիք Ադամյան փողոցից) տեղի կունենա Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն (ՀԺԱՄ) կուսակցության 10-ամյակին նվիրված համաժողով: Համաժողովի ընթացքում կներկայացվեն ՀԺԱՄ կուսակցության ծրագրերը առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Կներկայացվի ՀԺԱՄ կուսակցության կողմից առաջ քաշված ՀՀ հասարակական-քաղաքական կյանքի նոր մոդելը, ինչպես նաեւ կամփոփվի կուսակցության առաջին 10 տարիների գործունեությունը: Կտրվեն քաղաքական գնահատականներ ՀՀ իշխանությունների գործունեության վերաբերյալ:
Համաժողովին մասնակցելու են մի շարք կուսակցությունների ղեկավարներ, պետական եւ քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ ՀԺԱՄ կուսակցության նոր ծրագրերով հետաքրքրված այլ անձինք:
ՀԺԱՄ կուսակցություն հասարակայնության հետ կապերի բաժին