«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2011-11-30 | #217, 2011-12-01 | #218, 2011-12-02


ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԼՈՆԴՈՆԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ

Վաղը Լոնդոնում մեկնարկում է շախմատի արդեն ավանդական դարձած 3-րդ մրցաշարը 9 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ: Մասնակիցների թվում է Լեւոն Արոնյանը, որն իր վարկանիշով (2802) 3-րդն է Մագնուս Կառլսենից (2826) եւ Վիշվանաթան Անանդից (2811) հետո: Մասնակիցների թվում են նաեւ Վլադիմիր Կրամնիկը (2800), Հիկարու Նակամուրան (2758), Մայքլ Ադամսը (2734), Նայջլ Շորթը (2698), Լյուկ Մակշեյնը (2671) եւ Դեւիդ Հաուելը (2633):

Այս մրցաշարում հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ-ոքին գնահատվում է 1 միավոր: Մեկնարկային տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Մակշեյնի հետ: Տեղի կունենան նաեւ Կրամնիկ-Նակամուրա, Կառլսեն-Հաուել, Ադամս-Անանդ պարտիաները:

Մրցաշարը բավականին ուժեղ կազմ ունի: Բավական է նշել, որ մասնակիցներից 5-ը ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակի լավագույն տասնյակում են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4