«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2011-11-30 | #217, 2011-12-01 | #218, 2011-12-02


ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՈՎ ԶԻՋԵՑ ՀԱՂԹՈՂԻՆ

Հնդկաստանում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որում Հայաստանը ներկայացնում էին Տիգրան Պետրոսյանն ու Զավեն Անդրեասյանը: Մեր երկու շախմատիստներն էլ հաջող հանդես եկան: Պետրոսյանը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր եւ միայն լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 3-րդ տեղըՙ իրենից առաջ թողնելով նույնպիսի արդյունքի հասած հնդիկ Աբհիջեթ Գուպտային եւ ռուսաստանցի Եվգենի Գլեյզերովին: Զավեն Անդրեասյանը 8 միավորով գրավեց 6-րդ տեղը:

Ավարտական 2 տուրերում Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց իսլանդացի Հենրիկ Դանիելսենի հետ ու հաղթեց հնդիկ Աբհիջեթ Գուպտայինՙ զրկելով նրան միանձնյա հաղթող դառնալու հնարավորությունից: Իսկ Անդրեասյանը 2 պարտիաներում էլ հաշտություն կնքեց Եվգենի Գլեյզերովի եւ Սահաջ Գրովերի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4