«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2011-11-30 | #217, 2011-12-01 | #218, 2011-12-02


ՏԱԹԵՎ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՌԱՅԺՄ 7-ՐԴՆ Է

ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում մեկնարկած շախմատի շրջանաձեւ մրցաշարի 10 մասնակիցների թվում է գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը: Անցկացված 3 տուրից հետո Տաթեւը 1,5 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Նա Գրեգորի Շահադեից կրած պարտությամբ սկսեց մրցաշարը: 2-րդ տուրում Տաթեւը հաղթեց ֆիլիպինցի Անգելո Յունգին, իսկ հաջորդ մրցախաղում հաշտություն կնքեց Մարկ Առնոլդի հետ: 4-րդ տուրում Աբրահամյանը սեւերով կխաղա Իրինա Կրուշի հետ:

3 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով առաջատարը բրազիլացի Անդրե Դիամանտն է: Նրան կես միավոր է զիջում վրացի Գեորգի Կաչեյշվիլին: 2-ական միավորով հաջորդ տեղերում են թուրքմեն Մեսգեն Ամանովը եւ ամերիկացի Մարկ Առնոլդը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4