Ինչպես տեղեկացանք «Իմպուլսի» մամուլի քարտուղարությունից, ակումբի ղեկավարությունը 5 տարով երկարաձգել է պայմանագիրը թիմի մարզչական կազմիՙ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի, նրա օգնականներ Արա Նիգոյանի, Ստեփան Դեմիրճյանի հետ: Նույն սկզբունքով պայմանագրերը երկարաձգվել են նաեւ «Իմպուլս-2-ի» գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի եւ նրա օգնական Սամվել Պողոսյանի հետ:
Մեկ տարով պայմանագիրը երկարաձգվել է «Իմպուլսի» ավագ, բրազիլացի պաշտպան Ջուլիանո Հիմենեսի հետ: Իսկ թիմի առաջատար Զավեն Բադոյանը ներկայումս փորձաշրջան է անցնում Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ում, որի հետ մեկնել է Բարսելոն: