Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Վեոլիա ջուր» ընկերության ԱՊՀ երկրների, Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ռեմի Պոլինի եւ «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանի հետ հանդիպմանը կարծիք է հայտնել, որ ընկերության գործունեությունում դրական տեղաշարժ է նկատում: Քաղաքապետը հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում կբարելավվի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների որակը, օպերատիվ լուծումներ կստանան խնդիրներն ու մայրաքաղաքում շուրջօրյա ջրամատակարարում կապահովվի: «Հույս ունենք, որ մայրաքաղաքում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու ձեր խոստումը կապահովեք հնարավորին կարճ ժամկետում: Սա մեր եւ մեր համաքաղաքացիների հիմնական ակնկալիքն է ձեզանից: Դա պետք է լինի առարկայական, այլ ոչ թե փաստաթղթերի տեսքով: Կարծում եմ նախ եւ առաջ ջրամատակարարման 15-16 ժամյա ձմեռային գրաֆիկը պետք է պահպանվի նաեւ ամռանը, ինչ էլ կլինի ձեր հանդեպ վստահության վերականգնման լավագուն գրավականը»:
Հ. Հ.