«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2011-12-01 | #218, 2011-12-02 | #219, 2011-12-03


ArmNet ԿՈՆՖԵՐԱՆՍ 2011 ԵՎ ArmNet Awards 2011 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 3-ին ժամը 10:00-ից Թումո կենտրոնում (Հալաբյան 16) տեղի կունենա Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված ArmNet կոնֆերանսը:

Կոնֆերանսն անց է կացվում ArmNet 2011 միջոցառումների շրջանակում արդեն երկրորդ անգամ եւ այս տարի կրում է «Նորագույն միտումներ. շարժական ինտերնետ, ամպային տեխնոլոգիաներ» խորագիրը:

ArmNet կոնֆերանսի շրջանակներում այս տարի ելույթ կունենան ՏՏ ոլորտի այնպիսի միջազգային մասնագետներ, ինչպիսիք են Google-ի ռուսաստանյան մասնաճյուղի ավագ վերլուծաբան Ստանիսլավ Վիդյաեւը, Twitter-ի ծրագրային հավելումների զարգացման գլխավոր մենեջեր Րաֆֆի Կրիկորյանը, Ֆրանս Տելեկոմի NexT ապրանքների գծով ռազմավարական մարքեթինգի ղեկավար Իգոր Դուպլիցկին եւ այլք:

Կոնֆերանսին մասնակցությունն անվճար է, սակայն մուտք գործելու համար պետք է նախապես գրանցվել: Գրանցվել եւ կոնֆերանսի օրակարգին ծանոթանալ կարելի է http://www.armnetawards.am/ պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:

Կոնֆերանսի ամբողջ ընթացքում կգործի մամլո կենտրոն, որտեղ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի իրենց հարցերն ուղղել կոնֆերանսի մասնակիցներին:

Դեկտեմբերի 3-ի երեկոյան ժամը 20:00-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի համերգային դահլիճում (Կասկադ) տեղի կունենա Armnet Awards 2011 պաշտոնական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ կամփոփվեն վեբ-կայքերի ArmNet համահայկական վեբ-մրցույթի արդյունքները եւ կներկայացվեն հաղթողների անունները:

Մրցանակներ կտրվեն 8 լավագույն կայքերին հետեւյալ անվանակարգերում`

Դիզայն եւ հարմարավետություն

Նորարարություն

Տեխնիկական կատարում

Բովանդակություն

Տարվա առաջընթաց

Գլխավոր մրցանակ

Ժողովրդական ընտրություն

Orange-ի սահմանած մրցանակ` լավագույն մոբայլ կայքի համար

ArmNet 2011 ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են SP Marketing Solutions, Orange Armenia եւ Հայաստանի ինտերնետ հանրություն ՀԿ կազմակերպությունները:

«Armnet 2011»-ը կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը եւ նպաստել նոր ընկերությունների ստեղծմանը:

Ավելի մանրամասն մրցույթի, կոնֆերանսի եւ Startup weekend-ի ընթացակարգին ծանոթանալու, ինչպես նաեւ մասնակցությունը հաստատելու համար այցելեք «Armnet 2011»-ի պաշտոնական կայք` http://www.armnetawards.am/


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4