Երեկ Երեւանում, «Կոնգրես» հյուրանոցում, ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի նախաձեռնությամբ, բացվել է աշխատանքային տոնավաճառ, որի նպատակն է աջակցել ԱՄՆ փոխանակման ծրագրերով ուսանած հայ շրջանավարտներին գործատուներ գտնելու հարցում: Տոնավաճառում ելույթ է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ` ողջունելով մասնակից ընկերություններին, որոնց թվում են «Աշտարակ կաթը», «Ամերիա» բանկը, Կենտրոնական բանկը, «Կոնգրես» հյուրանոցը, «Նաիրի» ապահովագրական ընկերությունը, «Արմնյուզը»` թվով 30 ընկերություն: Աշխատանքային տոնավաճառի մեծ փորձ Հայատանում չկա, տեսնենք, թե ի՞նչ արդյունք կտա այս նախաձեռնությունը, որի դրական հանրագումարի դեպքում այն կարող է ընդօրինակելի դառնալ:
Մ. Խ.