«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2011-12-01 | #218, 2011-12-02 | #219, 2011-12-03


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԸՍՏ ԶԱՎԵՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ

«Վաղուց ժամանակն է պատռելու անցյալի մութ էջերը եւ բացահայտելու ճշմարտությունը»: Նման խոսքերով են արձագանքել Թուրքիայում վերջերս լույս տեսած գրող Սաիդ Չեթինօղլուի «Բնաջնջողները եւ առաքինի մահմեդականները» հատորին, որը պարունակում է Զավեն պատրիարք Տեր-Եղիայանի (1868-1947) կազմած հայերի ցեղասպանության կազմակերպիչների ցուցակը:

Մոտ հարյուր տարի առաջ մարդկությանը ցնցած իրադարձություններին ամենատարբեր մեկնաբանություններ տվողներին («մենք չէինք, քրդերն էին սպանողները», «նրանք (հայերն) էին սպանում մեզ», «նրանք արժանի էին, որովհետեւ անհավատ էին» եւ այլն) այս գիրքը հատուկ պատասխան է տալիսՙ նշելով բոլոր նրանց անունները, ովքեր կազմակերպեցին եւ իրականացրին Եղեռնը, ինչպես նաեւ նրանց անունները, ովքեր փրկեցին ու իրենց կյանքի գնով ողջ պահեցին ոմանց:

Ի հեճուկս պաշտոնական գաղափարախոսությանՙ այս գրքի ընթերցողները, հավատացած են հաղորդագրությունը ուղարկողները չեն կարող այլեւս ասելՙ «նման բան չի կատարվել»:

Չեթինօղլուի գիրքը խիզախ քայլ են որակում մասնագետները:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4