«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2011-12-01 | #218, 2011-12-02 | #219, 2011-12-03


ԽԱՂԱՂ ՏՈՒՐ

Բրազիլիայում ընթացող շախմատի մրցաշարի 8-րդ տուրի բոլոր 5 պարտիաներն էլ ոչ-ոքի ավարտվեցին: Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը միավորը բաժանեց Լուիս Կոելոյի հետ պարտիայում: Հաշտություն կնքեցին նաեւ Լեյտաոն ու Միլոշը, Մոլինան ու Բարբոսան, Ֆուսկոն ու Կուբասը, Մարեկոն ու Ռոդրիգեսը:

Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ 5,5 միավորով միանձնյա առաջատարն արգենտինացի Սանդրո Մարեկոն է: 5-ական միավորով նրան հետապնդում են Ժիլբերտո Միլոշն ու Անդրես Ռոդրիգեսը: Մխիթարյանը 4,5 միավորով 4-րդ տեղում է: Ավարտական տուրում Մխիթարյանը սեւերով կխաղա Ռոդրիգեսի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4