ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը ԵԺԿ կոնգրեսի առաջին լիագումար նիստում ունեցած ելույթի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է մասնակցելու Եվրոպական երկրների ու կառավարությունների ղեկավարների գագաթաժողովին: Այս մասին հայտնում է Panorama.am-ի թղթակիցը:
«Այսօրվանից Դուք Ձեզ կարող եք համարել Եվրոպական ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքի անդամ»,- դիմելով ՀՀ նախագահինՙ հայտարարել է Վիլֆրեդ Մարտենսն ու ելույթից հետո հանդիսավոր կերպով ՀՀ նախագահին փոխանցել գագաթաժողովին մասնակցելու հրավեր:
Վիլֆրիդ Մարտենսն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի ձեռքբերումներին, կարեւորել Հայաստանի նախագահի մասնակցությունը Կոնգրեսին: