«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2011-12-06 | #221, 2011-12-07 | #222, 2011-12-08


300.000 ՀԱՅ ՄԱՆՈՒԿ` ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ, ԻՍԿ 27.000-Ը ԾԱՅՐԱՀԵՂ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

ՀՀ վիճակագրական ծառայությունը հրատարակել է «Աղքատություն եւ սոցիալական պատկեր» ամենամյա զեկույցը, համաձայն որի, Հայաստանում ավելի քան 300.000 երեխա ապրում է աղքատության մեջ: Թիվը ամբողջ բնակչության 35.8 տոկոսն է կազմում: Ավելի քան 27.000 երեխա ծայրահեղ աղքատ են: Համաձայն զեկույցի` 4 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներն ամենաաղքատն են: Այս ընտանիքներում աղքատության ընդհանուր մակարդակը մոտավորապես 71 տոկոս է, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը` 26.5 տոկոս:

Ըստ զեկույցիՙ հաշմանդամ երեխաները երկրորդ ամենախոցելի խումբն են կազմում: Նրանց 5 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, իսկ 54 տոկոսը աղքատ է:

Երեկ Յունիսեֆը կոչ է արել կառավարությանըՙ հրատապ քայլեր ձեռնարկել մանկական աղքատությանն արձագանքելու ուղղությամբ: Կոչում Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսն ընդգծել է ընտանեկան նպաստների դերը, որոնք կարեւոր նշանակություն ունեն ծայրահեղ աղքատ եւ աղքատ ընտանիքների բարեկեցության հարցում: Չայած բարելավված աջակցությանը` ընտանեկան նպաստները հասանելի չեն բոլոր նրանց, ովքեր դրանց մեծ կարիքն ունեն: Ներկայումս ծայրահեղ աղքատ ընտանիքների միայն 67 տոկոսը եւ աղքատ ընտանիքների 26 տոկոսն են կանոնավոր ընտանեկան նպաստ ստանում:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4