Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ֆրանսիացի իր գործընկերոջ` Ֆրանսիայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի հետ: Կողմերը երկուստեք շեշտել են, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը հիմքն է տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առավել մեծ թափ հաղորդելու համար եւ այս համատեքստում ընդգծել են երկկողմ հանդիպումների կարեւորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ուղղություններով խորացնելու համագործակցությունը անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում:
Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի տրանսպորտի եւ բնապահպանության նախարար Տիերի Մարիանիի եւ Օդեսենի դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ֆրանսիական համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Արտերկրում ֆրանսիական կրթական հաստատությունների գործակալության գլխավոր տնօրեն Անն Մարի Դեկոտի հետ: Երկու երկրների միջեւ կրթության ոլորտում համագործակցության հետագա խթանմանն առնչվող հարցերի թվում քննարկվել են նաեւ Հայաստանում ֆրանսական լիցեյի հիմնադրմանը վերաբերող հարցեր: