«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2011-12-06 | #221, 2011-12-07 | #222, 2011-12-08


9-ԲԱԼԱՆՈՑ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՇԵՆՔԵՐԻ 60%-Ը ԿՓԼՎԻ

Նման կարծիք երեկ «Նովոստի» ակումբում հայտնեց ԱԻՆ ՍՊԱԾ շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը : «9 եւ ավելի բալանոց երկրաշարժի դեպքում մարդկային զոհերի թիվը կարող է հասնել 300.000-ի, իսկ նյութական վնասն ավելի բարձր կլինի, քան 1988-ի Սպիտակի երկրաշարժի դեպքում»: Նամալյանի մեկնաբանությամբ` հանրապետության խոշոր քաղաքների տիպային շենքերի զգալի քանակը կառուցվել է խորհրդային տարիներին եւ հաշվարկված չէ 9 բալ ուժգնությամբ ցնցումների համար: Մասնագետը հավելում է, որ սեյսմիկ առումով խոցելի են հատկապես 9-հարկանի կարկասային շենքերը եւ 5-հարկանի քարե շենքերը, որոնք կառուցվել են 60-70-ական թվականներին:

ԱԻՆ ՍՊԱԾ շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանի կարծիքով` 1988 թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ լայնածավալ ավերածություններ տեղի ունեցան սեյսմիկ սպառնալիքի թերագնահատման, սեյսմիկ շինարարության անկատար նորմերի, կոպիտ նախագծային սխալների, շինարարական աշխատանքների ցածր որակի, շենքերի նախագծային կառուցվածքներում բնակիչների կամայական փոփոխությունների պատճառով:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4