«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2011-12-06 | #221, 2011-12-07 | #222, 2011-12-08


Orange-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՊՃՀ ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՀԵՏ

Orange-ը համագործակցության ծավալուն ծրագիր է սկսում ՀՊՃՀ Գյումրու եւ Վանաձորի մասնաճյուղերի հետ: Համալսարանների հետ կնքված համաձայնագրերի շրջանակներում երկու համալսարանների ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ Orange-ի աշխատակիցները մասնագիտական եւ վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար:

«Բոլորս էլ գիտենք, որ կարիերայում ամենադժվարն առաջին աշխատանքային փորձն է: Ավելի դժվար է, երբ չես բնակվում մայրաքաղաքում: Երջանիկ ենք սկսել այս համագործակցությունը երկու համալսարանների հետ, քանի որ կարծում ենք, որ Հայաստանը ոչ միայն Երեւանն է, այլեւ բոլոր մարզերը` մեծ ու փոքր բնակավայրերով, եւ մարզային ուսանողները պետք է ունենան նույնպիսի հնարավորություններ, ինչ երեւանցիները: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը երկարատեւ ու արդյունավետ կլինի», ասաց Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան :

ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում նաեւ տեղի ունեցավ անվճար Wi-Fi անկյան պաշտոնական բացումը, որի շնորհիվ բուհի ուսանողներն ու դասախոսները կկարողանան օգտվել իրենց բուհի ամենամարդաշատ վայրում տեղադրված անվճար Orange wi-fi ինտերնետից:

Երկու համալսարանների հետ համագործակցությունն այսքանով չէր սահմանափակվում: Ընկերությունն իր բարեգործական կառույցի` Orange հիմնադրամի միջոցով համալսարաններից յուրաքանչյուրին փոխանցեց մեկ միլիոն դրամ, որը պետք է հատկացվի արդեն ընտրված 15 ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, հիմնվելով երկու հիմնական չափանիշների վրա. ուսանողի ընտանիքի սոցիալական վիճակ եւ առաջադիմություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4