Այսօր Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում կկայանա «Նարեկացի» ժողովրդական նվագարանների այս տարվա ամենամեծ մենահամերգը: Համույթը կներկայանա բեմական նոր հանդերձանքով, նոր ու ուշագրավՙ յուրօրինակ մեկնաբանություններով, մշակումներով ու պրեմիերաներով հագեցած համերգային ծրագրով: Համերգի ընթացքում ներկայացվող բոլոր ստեղծագործությունները կմեկնաբանի ազգագրագետ Արուսյակ Սահակյանը: 2008 թ.-իցՙ հիմնադրման օրվանից, համույթի գեղարվեստական ղեկավարն է անվանի թառահար եւ խմբավար Հովիկ Սահակյանը, ով թառահարի եւ նվագախմբի դիրիժորի որակավորում է ստացել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Համույթի յուրօրինակ ելույթին «Ազգը» կանդրադառնա առաջիկայում:
Մ. ՄԱԿԱՐՅԱն