«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2011-12-06 | #221, 2011-12-07 | #222, 2011-12-08


ՍԱՄՎԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԻՐԱՆԻ «ՊԵՐՍԵՊՈԼԻՍՈՒՄ»

Ինչպես տեղեկացանք «Միկա» ակումբից, թիմի կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը կես տարով պայմանագիր է կնքել Իրանի «Պերսեպոլիս» թիմի հետ: Իրանի բարձրագույն խմբում հանդես եկող «Պերսեպոլիսը» 20 միավորով ընթանում է 8-րդ տեղում: Թիմի դարպասապահների մարզիչն է Հարություն Աբրահամյանը, որը Իրանի ակումբներում աշխատելու արդեն զգալի փորձ ունի:

Սամվել Մելքոնյանը ֆուտբոլի հանրապետական մարզադպրոցի սան է: ՀՀ առաջնություններում նա ելույթները սկսել է 2002-ից Երեւանի «Սպարտակի» կազմում, իսկ թիմի լուծարումից հետո տեղափոխվել է «Բանանց»: Վերջինիս կազմում հանդես գալու ընթացքում Մելքոնյանը տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ», սակայն հետագայում վերադարձավ հարազատ կոլեկտիվ:

Ընթացիկ մրցաշրջանի սկզբում Սամվել Մելքոնյանի ծառայություններից «Բանանցը» հրաժարվեց: Ֆուտբոլիստը մտադիր էր ելույթները շարունակելու Իրանում, սակայն ընդունեց «Միկայի» առաջարկն ու 3-րդ շրջանից հանդես եկավ այդ թիմում: Նրա պայմանագրի ժամկետը «Միկայի» հետ արդեն ավարտվել է:

Ընդհանրապես վերջին տարիներին Հայաստանից շատ ֆուտբոլիստներ են մեկնում Իրան, որտեղ բավականին լավ են վարձատրում: Ներկայումս Իրանի տարբեր թիմերում են հանդես գալիս Լեւոն Փաչաջյանը, Վալերի Ալեքսանյանը, Արարատ Առաքելյանը, Մայիս Ազիզյանը, Գրիգոր Մելիքսեթյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4