«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2011-12-06 | #221, 2011-12-07 | #222, 2011-12-08


ԼՈՆԴՈՆՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Լոնդոնի շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը հանգստանում էր: Ուշադրության կենտրոնում էր Մագնուս Կառլսենի եւ Վլադիմիր Կրամնիկի մրցավեճը: Մրցակիցները հաշտություն կնքեցին: Մյուս 3 պարտիաներն արդյունավետ ելք ունեցան: Անդրանիկ հաղթանակը տոնեց Նայջլ Շորթը, որը սեւերով պարտության մատնեց իր հայրենակից Մայքլ Ադամսին: Վիշվանաթան Անանդը, որ նախորդ 2 պարտիաներն ավարտել էր ոչ-ոքի, առաջին պարտությունը կրեց Հիկարու Նակամուրայից: Լյուկ Մակշեյնն առավելության հասավ Դեւիդ Հաուելի նկատմամբ:

4-րդ տուրից հետո մրցաշարում երկիշխանություն հաստատվեց: 8-ական միավորով աղյուսակը գլխավորեցին Մագնուս Կառլսենն ու Լյուկ Մակշեյնը: 7 միավորով նրանց հետապնդում է Հիկարու Նակամուրան: 3 հնարավորից 5 միավոր ունի Վլադիմիր Կրամնիկը: Լեւոն Արոնյանը 3 պարտիաներում 4 միավոր է վաստակել:

Այսօր կայանալիք 5-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Կառլսենի հետ: Հաուելը սեւերով մրցելու է Նակամուրայի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4