2011 թ. դեկտեմբերին պաշտպանության նախարարությունը պետք է ապահովի ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչեւ 35 տարեկան 58 բժիշկ մասնագետ սպաների զորակոչը զինված ուժեր, ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Այդ մասին երեկ որոշում ընդունեց կառավարությունը: Նույն որոշմամբ կզորացրվեն սահմանված ժամկետում ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած բժշկական կազմի սպաները:
Ա. Մ.