Նյու Յորքի նշանավոր «Կառնեգի» դահլիճում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հովանավորությամբ եւ ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ, դեկտեմբերի 3-ին կայացել է տարբեր երկրներից ժամանած տաղանդավոր երիտասարդ կատարողների համերգՙ նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին: Միջոցառմանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը եւ անդրադարձել է Նանսենի հայանպաստ գործունեությանը:
Միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր հայ երաժիշտների կատարմամբ միջոցառման ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Գրիգի եւ այլ հանրահայտ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Մ. Մ.