«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2011-12-07 | #222, 2011-12-08 | #223, 2011-12-09


ՈՉ-ՈՔԻ ԿԱՌԼՍԵՆԻ ՀԵՏ

Լոնդոնի շախմատի մրցաշարի 5-րդ տուրում կենտրոնականը Լեւոն Արոնյանի եւ Մագնուս Կառլսենի մրցավեճն էր, որը 39-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի: Հիկարու Նակամուրան հաղթեց Դեւիդ Հաուելին եւ վաստակելով 10 միավոր, միանձնյա գլխավորեց աղյուսակը` շրջանցելով 9 միավոր ունեցող Կառլսենին: 8 միավոր ունեն Լյուկ Մակշեյնն ու Վլադիմիր Կրամնիկը, որը պարտության մատնեց Մայքլ Ադամսին:

Լեւոն Արոնյանն ունի 5 միավոր եւ ընթանում է 5-րդ տեղում: 6-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Մայքլ Ադամսի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4