Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանը, Գագիկ Գեւորգյանը եւ Արմեն Մարտիրոսյանը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ` ԱԺ նախագահը Ստեփանակերտում հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի եւ ԱԺ պատգամավորների հետ:
Հ. Հ.