«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2011-12-09 | #224, 2011-12-10 | #225, 2011-12-13


ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ ԲԱՐՁՐ ԿԱՐԳԸ

Չեխիայում ավարտվեց շախմատի յուրօրինակ մրցախաղն անվանի վետերանների եւ երիտասարդ շախմատիստների միջեւ: Վետերանները հաստատեցին իրենց բարձր կարգըՙ մրցախաղը շահելով 21-11 հաշվով: Զգալի առավելությունն ապահովվեց հատկապես մրցաշարի վերջնագծում: 6-րդ տուրում վետերանները հաղթեցին 3,5-0,5 հաշվով: Իր թիմին հաղթական միավոր պարգեւեց Ռաֆայել Վահանյանըՙ պարտության մատնելով Եվա Կուլովանային: Հաջորդ տուրում վետերաններն առավելության հասան 2,5-1,5 հաշվով: Այս անգամ Վահանյանը հաշտություն կնքեց Նատալյա Պոգոնինայի հետ: Իսկ ավարտականՙ 8-րդ տուրում անվանի շախմատիստները մրցակցին հաղթեցին 3-1 հաշվով: Վահանյանը հաղթեց Տանյա Սաչդեւային:

Անհատական հաշվարկով մրցաշարում լավագույն արդյունքը ցույց տվեց Ռոբերտ Հյուբները, որը 8 հնարավորից վաստակեց 6 միավոր: Նա մրցաշարն անցկացրեց առանց պարտության: 5-ական միավոր վաստակեցին Ռաֆայել Վահանյանը, Բորիս Գուլկոն, Վլաստիմիլ Հորտն ու Մարիա Մուզիչուկը: Բոլորից անհաջող հանդես եկավ Եվա Կուլովանան, որը վաստակեց ընդամենը կես միավոր: Նշենք, որ Մուզիչուկն ու Հորտն էլ պարտություն չկրեցին: Վահանյանը միակ պարտությունը կրեց մեկնարկային տուրում Մարիա Մուզիչուկից: Մնացած 7 պարտիաներում նա տոնեց 3 հաղթանակ, 4-ն ավարտեց ոչ-ոքի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4