Պաշտպանության նախարարությունում երեկ տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:
Ներկայացնելով կատարված աշխատանքները` հանձաժողովի անդամները շեշտել են, որ թեպետ դանդաղ, սակայն որոշակի արդյունքի կարողացել են հասնել: Ադրբեջանում պահվող հայ գերիներից այս տարի Հայաստան է վերադարձել Արթուր Բադալյանը, եւս երեք հայ ռազմագերիների ադրբեջանական կողմն ուղարկել է երրորդ երկիր:
Այս տարի հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել մեկ ռազմագերու, եւս մեկին էլ ուղարկել է երրորդ երկիր: Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ հաջորդ տարի հանձնաժողովն ավելի է խորացնելու համագործակցությունը միջազգային կառույցների հետ` Ադրբեջանում գտնվող մյուս հայ գերիների վերադարձն ապահովելու համար:
Հ. Հ.