«Վիվասել-ՄՏՍ»-ից տեղեկացնում են, որ Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակ են այցելել Ալավերդու համայնքային վերականգնողական կենտրոն ՀԿ-ի երեխաները:
«Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն աշակերտներին ներկայացրել է կապի ստեղծման պատմությունը, տեխնոլոգիաների զարգացման փուլերը, բջջային կապի առանձնահատկություններն ու բջջային ցանցի առաջընթացը` առաջին սերնդից մինչեւ 4G: Նա նկարագրել է նաեւ բջջայինից բջջային զանգի տեխնիկական իրականացումը:
Հատուկ ուշադրություն է դարձվել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքների ծանոթացմանը, հաշվի առնելով, որ «Վիվասել-ՄՏՍ»-ն Հայաստանում այս մոդելը հաջողությամբ իրականացնող առաջին կազմակերպություններից է:
Դասախոսությունից հետո երեխաները Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ շրջել են ընկերության գլխամասային գրասենյակում եւ պատրաստի մոդելի օրինակով պատկերացում են կազմել բջջային կայանի մասին: Նրանք ծանոթացել են նաեւ «Վիվասել-ՄՏՍ»-ի թեժ գծի գործակալների աշխատանքին, այցելել են բջջային համակցման կենտրոն` ամենուրեք արժանանալով «Վիվասել-ՄՏՍ» ընտանիքի ջերմ եւ ընկերական վերաբերմունքին:
Շրջայցը եղել է ինտերակտիվ: Մտքերի փոխանակման շնորհիվ երեխաները Ռալֆ Յիրիկյանից ստացել են իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ: