Շախմատի Բրազիլիայի առաջնության 3-րդ տուրում Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն առաջին կես միավորը կորցրեցՙ սեւերով ոչ-ոքի խաղալով Էվերալդո Մացուրայի հետ: 3 տուրից հետո Մխիթարյանը 2,5 միավորով Ռաֆայել Լեյտաոյի հետ շարունակում է գլխավորել աղյուսակը: Վերջինս եւս հաշտություն կնքեց Ջովանի Վեսկովիի հետ մրցավեճում:
2-ական միավորով առաջատարներին հետապնդում են Էնրիկե Մեկինգը, Ալեքսանդր Ֆիեռը, Էվերալդո Մացուրան եւ Յագո Սանտյագոն: 3-րդ տուրում Մխիթարյանը սպիտակներով կմրցի բրազիլացի անվանի գրոսմայստեր Էնրիկե Մեկինգի հետ: Լեյթաոյի մրցակիցը կլինի Հարոլդո դոս Սանթոսը: