Ինչպես նշել էինք նախորդ համարում, Ֆրանսիայի նախագահ Սարկոզին ասել էր, որ Թուրքիան տեղ չունի Եվրոմիության կազմում: Արձագանքելով այս խոսքերինՙ ԵՄ-ի գծով նախագահ Բաղըշը, ինչպես դեկտեմբերի 13-ին նշեց թուրքական հանրային հեռուստատեսությունը, հայտարարել է. «Եվրոպայում քաղաքական գործիչներից ոմանք մոտալուտ ընտրություններից բխող անհանգստությամբ թույլ են տալիս անընդունելի արտահայտություններ, նրանք դրանով նմանվում են Թուրքիայի ընդդիմությանը: Ցավոք, սուզվելով սուզվում են: Երեւում է, մեծարգո Վիլպենի թեկնածությունը լուրջ ներգործություն է ունեցել Սարկոզիի վրա: Թո՛ղ նա իր գործով զբաղվի: Մեզ համար կարեւորը Թուրքիայում իրականացվող բարեփոխումներն են»:
Հ. Չ.