Թուրքիայից պահանջում են հարգել այդ երկրում ապրող քրիստոնյաների իրավունքներն ու վերջ դչել կրոնական խտրականությանը: Այսուհետեւ ամերիկա-թուրքական բոլոր հանդիպումներում ԱՄՆ պետքարտուղարը պարտավոր է թուրքական իշխանությունների առաջ բարձրացնել խտրականության դեմ պայքարելու եւ քրիստոնյաների իրավունքների հանդեպ հարգանքի հարցերի հետ մեկտեղ նաեւ եկեղեցական գույքը իրական տերերին վերադարձնելու խնդիրն, ընդ որում, առանց խոչընդոտների կամ դժվարությունների հարուցման:
Դեկտեմբերի 13-ի իր լիագումար նիստում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է թիվ 306 բանաձը, որով էլ ձեւակերպված է վերը նշվածի բովանդակությունը: Բանաձեւում նշվում է, որ Միացյալ Նահանգները ԱՄՆ-ին կոչ է անում պահպանել քրիստոնեական ժառանգություը Թուրքիայում եւ վերադարձնել բռնագրավված եկեղեցական գույքը:
Նահանգների պետքարտուղարը թուրք առաջնորդների եւ մյուս թուրք պաշտոնյաների հետ շփումներում, բանաձեւի դրույթների համաձայն, պետք է շեշտի, որ Թուրքիան պարտավոր է «վերջ դնել կրոնական խտրականության բոլոր ձեւերին... վերադարձնել եկեղեցական գույքը... թույլատրելով նորոգել այդ ամենը... եկեղեցական իրական տերերինՙ ծիսակատարություններ անել, կրոնական հավաքներ անցկացնել...»:
Ա. Հ.