«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2011-12-13 | #226, 2011-12-14 | #227, 2011-12-15


ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԱԼԵՆ ԺՅՈՒՊԵԻՑ

Այս մասին տեղեկանում ենք Հայ դատի գրասենյակից: Մասնավորապես Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Բեռնար Ֆասիեի վերջերս արած հայտարարությունները, թե «ես հասկանում եմ Ադրբեջանի ցավը: Այդ երկրի հողերը բռնագրավված են: Որպես ֆրանսիացի լավ եմ հասկանումՙ ի՞նչ է նշանակում բռնագրումը», հակասում են ԼՂ հակամարտության հարցում Ֆրանսիայի հավասարակշիռ քաղաքականությանը: «Այս եւ առհասարակ վերջին երկու ամիսներին Ֆրանսիայի ԱԳ կատարած երկու այլ հայտարարությունների առիթով մենք նախարար Ժյուպեից գրավոր նամակով բացատրություն ենք պահանջել եւ շտապ հանդիպում», հայտարարել է Վարժապետյանը: Հիշեցնենք,որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալան Ժյուպեն հայտարարել էր, թե Փարիզը կարող է հարթակ դրամադրել հայ եւ թուրք պատմաբանների հանդիպման համար` «քննարկելու 1915-ի ցավալի իրադարձությունները»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4