Դեկտեմբերի 13-ին, կյանքի 90-րդ տարում երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է ճանաչված մտավորական, պետական, կուսակցական անվանի գործիչ Լյուդվիգ Պապիկի Ղարիբջանյանը:
1966 թ. փորձառու կազմակերպիչն ընտրվում է Հայաստանի կոմկուսի Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար, վարելով այդ պաշտոնը մինչեւ 1975 թ.:
1975-88 թթ. Հայկական ԽՍՀ բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթության նախարարն էր:
Ղեկավար պաշտոններին զուգընթաց Լյուդվիգ Ղարիբջանյանը վարել է գիտական բեղմնավոր գործունեություն:
Լյուդվիգ Ղարիբջանյանը 1966-79 թթ. ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի, 1955-67 թթ. եւ 1980-90 թթ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
Նրա ծառայությունները պետության ու ժողովրդի առջեւ գնահատվել են Մովսես Խորենացու մեդալով, Աշխատանքային կարմիր դրոշի 4 շքանշանով, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության մի շարք պատվոգրերով:
Տասնամյակներ շարունակ լինելով ղեկավար պաշտոններումՙ Լյուդվիգ Ղարիբջանյանը անփոփոխ պահեց իր մարդկային առաքինի կերպարը:
Լյուդվիգ Ղարիբջանյանի հուղարկավորության համար ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
Հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին ժամը 18.00-ին Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում: Հրաժեշտի արարողությունը ` Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը դեկտեմբերի 16-ին ժամը 12.00-14.00-ն, հուղարկավորությունը` ժամը 14.00-ին Երեւանի քաղաքային գերեզմանոցում: