«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2011-12-13 | #226, 2011-12-14 | #227, 2011-12-15


ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՄՐՑԱՆԱԿԻ

Դոնեցկում անցկացվող ակադեմիկոս Վենիամին Ամիտանի շախմատի հուշամրցաշարին մասնակցում են Վահե Բաղդասարյանն ու Տիգրան Ս. Պետրոսյանը, որոնք վերջերս հանդես էին եկել Ուկրաինայում անցկացված մեկ այլ մրցաշարում:

Վահե Բաղդասարյանը հանդես է գալիս A խմբի մրցաշարում: Անցկացրած 8 պարտիաներում Վահեն վաստակել է 3 միավոր եւ 10 մասնակիցների մեջ ընթանում է 7-րդ տեղում: Հայ շախմատիստը հաղթել է Անատոլի Պոլիվանովին, Եվգենի Լեւինին, ոչ-ոքի է խաղացել Գենադի Մատյուշինի եւ Ալեքսեյ Գոգանովի հետ, պարտվել է Անտոն Սիտնիկովին, Վիտալի Սիվուկին, Սերգեյ Կասպարովին եւ Ստանիսլավ Բոգդանովիչին:

5,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Ալեքսեյ Գոգանովը եւ Վիտալի Սիվուկը: 5-ական միավոր ունեն Ստանիսլավ Բոգդանովիչն ու Եվգենի Լեւինը:

Տիգրան Պետրոսյանը B խմբի մրցաշարում ավելի հաջող է հանդես գալիսՙ 5 միավորով գտնվելով առաջատարների շարքում: Տիգրանը հաղթել է Անտոն Վոլովիկովին, Ալեքսանդր Կուցիին եւ Անատոլի Զայարնուն, հաշտություն է կնքել Լյուբով Նեմկովայի, Օլեգ Բերեզինի, Դմիտրի Կոնոնենկոյի եւ Ալեքսեյ Լոյկոյի հետ: Միակ պարտությունը հայ շախմատիստը կրել է Դենիս Շիլինից, որը 6,5 միավորով գլխավորում է աղյուսակը:

5,5-ական միավորով առաջատարին հետապնդում են Անտոն Վոլովիկովն ու Օլեգ Բերեզինը: 5-ական միավորով հաջորդ տեղերում են Տիգրան Պետրոսյանը եւ Անատոլի Զայարնին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4