«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2011-12-13 | #226, 2011-12-14 | #227, 2011-12-15


ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՅՏՆԻ Է

ՖԻԴԵ-ն վերջնականապես հաստատել է շախմատի աշխարհի թիմային առաջնության մասնակից հավաքականների կազմը: Թուրքիայում դեկտեմբերի 18-ին մեկնարկող առաջնությանը կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Հնդկաստանի, Հունաստանի, Վիետնամի, Հարավաֆրիկյան Հանրապետության եւ Թուրքիայի հավաքականները:

Նախկինում առաջնության մասնակիցների թվում էին ԱՄՆ-ը, Կուբան, Ալժիրն ու Պերուն, որոնք հրաժարվեցին մրցաշարից: Նրանց փոխարեն աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու իրավունք տրվեց Հայաստանին, ՀԱՀ-ին, Հնդկաստանին ու Հունաստանին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4