Ինչպես տեղեկացանք «Միկա» ակումբից, թիմի մոլդովացի կիսապաշտպան, Մոլդովայի երիտասարդական հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստ Կոնստանտին Մանդրիչենկոն, որի պայմանագրի ժամկետն ակումբի հետ լրացել է, հաջորդ մրցաշրջանում այլեւս հանդես չի գա երեւանյան թիմում: Մանդրիչենկոն ցանկանում էր շարունակել ելույթները «Միկայում», վերջինիս ղեկավարությունն էլ գոհ էր ֆուտբոլիստից: Սակայն Տիրասպոլի «Շերիֆը», որին է պատկանում ֆուտբոլիստի տրանսֆերի իրավունքը, ֆինանսական հարցերում համաձայնության չի եկել «Միկայի» հետ: Ուստի Մանդրիչենկոն ստիպված է եղել հեռանալ «Միկայից»: