«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2011-12-14 | #227, 2011-12-15 | #228, 2011-12-16


ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ

Հայաստանի կառավարությունը երեկ հավանություն տվեց արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը, հանձնարարելով հարցը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին մինչեւ 2012-ի հունվարի 31-ը վարչապետի հաստատմանը ներկայացնել վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կազմը եւ աշխատակարգը, ապահովել ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության եւ կոնյակագործության ոլորտային խորհուրդների ձեւավորումը, եռամսյա ժամկետում կառավարության հաստատմանը ներկայացնել նշված ոլորտների ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկեց, որ վարչապետին կից ստեղծվելիք խորհրդի կազմը ռոտացիոն սկզբունքով ամեն տարի թարմացվի: «Ընդ որում, ճիշտ կլինի, եթե ասոցիացիաների, խոշոր ձեռնարկությունների, դոնորների ներկայացուցիչները, փորձագետները` մասնավոր հատվածը, ավելի մեծաթիվ լինեն, քան պետականը», ընդգծեց նա:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4