«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2011-12-14 | #227, 2011-12-15 | #228, 2011-12-16


ԿՐԹԱԹՈՇԱԿՙ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ, ՁԵԹՙ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻՆ

Պետբյուջեում երեկ կատարված վերաբաշխմամբ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակ հատկացնելու նպատակով տրամադրվել է 60 մլն դրամ: Համաձայն կառավարության այդ որոշման, կրթաթոշակ է նշանակվելու այն ուսանողներին, ովքեր չեն ընդգրկվել անվճար ուսուցման համակարգում, սակայն ունեն բարձր առաջադիմություն եւ ցուցաբերել են հասարակական ակտիվություն: «Առաջին հերթին շուրջ 600 ուսանողներ են ընտրվում, որոնք սոցիալապես անապահով ընտանիքներից են եւ ուսման վարձի վճարման խնդիր ունեն: Երիտասարդական հիմնադրամը կազմակերպում է բավական թափանցիկ գործընթաց, որտեղ հենց ուսանողներն են կատարում ընտրություն եւ վերահսկում, որ տրամադրվող միջոցները հասցեատիրոջը հասնեն», պարզաբանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը Հայաստանի Հանրապետությանը որպես մարդասիրական օգնություն հատկացված 1 մլն 86 հազար 960 շիշ արեւածաղկի ձեթը, որպես սոցիալական աջակցություն, տրամադրեց անապահով 116 նպաստառու ընտանիքներին` յուրաքանչյուրին 3 շիշ:

Մեկնաբանելով այս որոշումըՙ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն ասաց, որ վատ չէ, որ այդ օգնությունը տրամադրվում է: Նա նաեւ ավելացրեց, որ այդ ձեթը պահուստավորված էր եւ պետք է վաճառվեր աճուրդով, բայց որոշվեց հատկացնել անապահով ընտանիքներին:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4