Հայաստանի հավաքականի եւ Դիլիջանի «Իմպուլսի» կիսապաշտպան Զավեն Բադոյանը հաջող փորձաշրջան անցավ Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի կազմում ու 4 տարով պայմանագիր կնքեց ակումբի հետ:
22-ամյա ֆուտբոլիստը մեծ ֆուտբոլում իր ելույթները սկսել է «Կիլիկիայում» 2006-ին, այնուհետեւ զորակոչվելով բանակ, հանդես է եկել Կապանի «Գանձասարում», որի կազմում 2008-ին դարձել է բրոնզե մեդալակիր: Վերջին 2 մրցաշրջաններում Բադոյանը հանդես եկավ «Իմպուլսում»: Անցյալ տարի նա 4 գոլ խփեց, ավարտված առաջնությունում 8 գնդակով դարձավ թիմի լավագույն ռմբարկու: Նշենք, որ Բադոյանը «Իմպուլսի» ռեկորդակիրն է թիմի կազմում անցկացրած խաղերի եւ խփած գոլերի քանակով: