«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2011-12-15 | #228, 2011-12-16 | #229, 2011-12-17


ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑԱՎ

Չինաստանում ավարտվեց ինտելեկտուալ խաղերի շրջանակում անցկացված շախմատային փառատոնը: Վերջում մասնակիցներն իրենց ուժերը չափեցին «կույր» շախմատում:

Էլինա Դանիելյանը, որ մեկնարկային 2 տուրերում 1,5 միավոր էր վաստակել, հետագայում այնքան էլ հաջող չխաղաց ու 7 հնարավորից վաստակած 3,5 միավորով 16 մասնակիցների մեջ գրավեց 9-րդ տեղը: Միակ հաղթանակը նա տոնեց ավարտական տուրում մրցաշարի հետնապահ Էլմիրա Սկրիպչենկոյի նկատմամբ, որը մեկ միավորով եզրափակեց աղյուսակը: Իսկ մինչ այդ Էլինան հաշտություն էր կնքել Հարիկա Դրոնավալիի եւ Ելենա Դեմբոյի հետ, պարտվել էր Էլիզաբեթ Պյոտչին ու Վիկտորիա Չմիլիտեին:

«Կույր» շախմատում բոլորից հաջող հանդես եկավ աշխարհի ներկայիս չեմպիոնուհի, չինացի Հոու Յիֆանըՙ վաստակելով 5,5 միավոր: 2-րդ տեղը 4,5 միավորով զբաղեցրեց Վիկտորիա Չմիլիտեն, նույնպիսի արդյունքով 3-րդը Ալեքսանդրա Կոստենյուկն է:

Տղամարդկանց մրցաշարում 3 շախմատիստներ վաստակեցին առավելագույնՙ 5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով հաղթող ճանաչվեց հունգարացի Զոլթան Ալմաշին, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Վուղար Հաշիմովը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4