Հասարակական քաղաքական հետազոտությունների կենտրոնը մինչ խորհրդարանական ընտրությունները նախաձեռնել է հետազոտել հասարակության կարծիք: Հասարակական կարծիքի հետազոտությունը կանցկացվի չորս փուլով: Մինչեւ փետրվար յուրաքանչյուր ամիս կանցկացվեն հետազոտություններ, այնուհետեւ արդյունքները կամփոփվեն:
Ըստ նոյեմբեր ամսվա հետազոտության արդյունքների` հարցվածների մեծ մասը Հայաստանի համար առաջնային խնդիր է համարում սոցիալական արդարությունը, գործազրկությունը, գնաճը, արտագաղթը, Արցախի հիմնախնդիրն ու Ցեղասպանության միջազգային ճանաչումը:
«Եթե ընտրությունները լինեին այս շաբաթ, ո՞ր կուսակցությանը ձայն կտաք» հարցին հարցվածների 24 տոկոսը պատասխանել էՙ ՀՀԿ, 21.5 տոկոսը` ԲՀԿ, 17 տոկոսը` ՕԵԿ, 13.5 տոկոսը` ՀԱԿ, 9.5 տոկոսը` ՀՅԴ, 6.5 տոկոսը` «Ժառանգություն»:
Հարցմանը մասնակցել է 630 հոգի: Մասնակիցների 54 տոկոսը կանայք են: Նրանց 24 տոկոսը հիմնականում աշխատանք չունի, 11 տոկոսը պետական աշխատողներ կամ քաղծառայողներ են: Հարցման մասնակիցների 64 տոկոսը բարձրագույն կրթություն ունի:
Հ. Հ.